
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի մարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում․ հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Նժույգթափեր վարժության եզրափակչում Մանուկյանը 14,733 միավոր է վաստակել և զբաղեցրել առաջին տեղը․ այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկ Խաչատրյանը զբաղեցրել է 6-րդ տեղը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել։ Եզրափակչում նա հավաքել է 14.133 միավոր և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Իսկ վաղը աշխարհի գավաթի խաղարկության հենացատկի վարժության եզրափակչում հանդես կգա Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը։


