16 Հոտ
2024
14.3° c ԵՐԵՎԱՆ
9.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 12-13-ին, 15-16-ին առանձին շրջաններում, 14-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում ևս հոկտեմբերի 12-13-ին, 15-16-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Մայրաքաղաքում հոկտեմբերի 12–ի ցերեկը կլինի 22-24 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +15…+17 աստիճան։