21 Դեկ
2024
5.4° c ԵՐԵՎԱՆ
5.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էվերեստում հայտնաբերվել են 1924 թվականին անհետացած ալպինիստի մասունքները

Էվերեստում հայտնաբերվել են 1924 թվականին անհետացած ալպինիստի մասունքները

Էվերեստի լանջերին հայտնաբերվել են 1924 թվականին անհետացած ալպինիստ Էնդրյու Իրվինի մասունքները։ Բացահայտումն իրականացրել է National Geographic-ի նկարահանող խումբը, որը վավերագրական ֆիլմ էր պատրաստում Էվերեստի մասին։

1924 թվականին դեռ ոչ ոք չէր նվաճել Էվերեստի գագաթը, և վերելքները չափազանց հազվադեպ էին։ Մեծ Բրիտանիայում Իրվինը և նրա ուղեկիցները համարվում էին ազգային հերոսներ, իսկ նրանց անհետացումը ցնցեց հասարակությանը։ Հաջորդող արշավախմբերը փորձեցին գտնել նրանց հետքերը, սակայն երկար տարիներ բոլոր ջանքերն ապարդյուն էին։

National Geographic-ի երթուղին անցնում էր Ռոնգբուկ սառցադաշտով՝ այն նույն ճանապարհով, որով 1924 թվականին բարձրացել էին Իրվինը և նրա ուղեկից Ջորջ Մելորին։

Վավերագրողները նախ հայտնաբերել են թթվածնային բաք՝ «1933» մակագրությամբ։ Ենթադրվում է, որ այն կորցրել են բրիտանական հաջորդ արշավախմբի անդամները, որոնք 1933 թվականին փորձել էին հետևել Մելորիի և Իրվինի հետքերով։ Նրանց նույնպես չի հաջողվել հասնել գագաթին, սակայն նրանք ապահով վերադարձել են հայրենիք։