1․
Մեր համոզմունքն այն է, որ խաղաղությունը առաջին հերթին ժողովուրդների տնտեսական, մշակութային,
քաղաքական կապերի հնարավորությունը և առկայությունն է, իսկ այդ կապերը ակնհայտորեն
չեն կարող տեղի ունենալ առանց տրանսպորտային կոմունիկացիաների։
2․ ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնում
ստեղծել-վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ նախկինում
գոյություն ունեցած երկաթուղիների միջև։ Առաջինը Հյուսիսային ուղին է, որը կապում է
Ադրբեջանի Ղազախի շրջանը Հայասատանի Տավուշի մարզի հետ, և երկրորդը՝ Հարավային ուղին,
որը կապում է Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ։ Ընդ որում մենք կարծում
ենք, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ կարող են կապվել նաև Հյուսիսային
ուղով։
3․ Հաջորդը վերաբերում է ավտոճանապարհներին,
որը կարող է ունենալ Հյուսիսային, Միջին և Հարավային ուղի, ինչը նոր հնարավորություններ
կբացի մեր տարածաշրջանի համար։
4․ Մենք նույն պատրաստակամությունը ցուցաբերում
ենք նաև Հայաստան-Թուրքիա երկաթուղին և երկու ավտոճանապարհները բացելու առումով։
5․ Խաղաղության խաչմերուկ նախագիծը կարող
է օգտակար լինել նաև էլեկտրահաղորդման գծերի, մալուխների, գազատարների կառուցման և
անցման համար։
6․ Այս ամենը հնարավոր կլինի, երբ Հայաստանի
և Ադրբեջանի միջև հաստատվի խաղաղություն։
7․ Եթե Ադրբեջանը չի հրաժարվում մայիսի
14-ի և հուլիսի 15-ի եռակող հանդիպումների պայամանավորվածություններից, ապա մոտ ապագայում
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնում է շատ իրատեսական։