21 Դեկ
2024
5.4° c ԵՐԵՎԱՆ
5.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պոլսահայ մտավորականը՝ Նոբելյան մրցանակակիր․ ո՞վ է Տարոն Աճեմօղլուն և ի՞նչ է ասել Հայաստանի մասին

Պոլսահայ մտավորականը՝ Նոբելյան մրցանակակիր․ ո՞վ է Տարոն Աճեմօղլուն և ի՞նչ է ասել Հայաստանի մասին

Նոբելյան մրցանակի Տնտեսագիտության ոլորտի պատվո հարթակին  պոլսահայ Տարոն Աճեմօղլուն է, նա «Ինստիտուտների ձևավորման և բարգավաճման վրա դրանց ազդեցության ուսումնասիրությունների համար» մրցանակը կիսում է Մասաչուսեթսի համալսարանից Սայմոն Ջոնսոնի և Չիկագոյի համալսարանից Ջեյմս Ա. Ռոբինսոնի հետ:

Ստամբուլում է ծնվել ու մեծացել Աճեմօղլուն։ Տեղի Գալաթասարայի [b]վարժարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանում։

Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում ստացել է մագիստրոսի և դոկտորի գիտական աստիճաններ՝ էկոնոմետրիակայի և մաթեմատիկական տնտեսագիտության բնագավառներում, ապա դասավանդել է Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում։ Երկարամյա ուսումն այսօր, իր պտուղներն է տալիս: