18 Հոտ
2024
14.2° c ԵՐԵՎԱՆ
11.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արմեն Մելիքբեկյանը պետք է հեռանա. ՖԱՖ-ը խոսել է քայլերի մասին

Արմեն Մելիքբեկյանը պետք է հեռանա. ՖԱՖ-ը խոսել է քայլերի մասին

Ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների «Հայկական առաջին ճակատ»-ը՝ ՖԱՖ-ը պահանջում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը։

«Հայտարարություն

Ի պատասխան բազմաթիվ ԶԼՄ-ների՝ հարցազրույցներ տալու առաջարկին, տեղեկացնում ենք, որ երեկ ֆուտբոլի ֆեդերացիայի մոտ հնչած ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջի մասին ցանկացած տեղեկատվություն, ինչպես նաև մեր հետագա քայլերը կհրապարակվեն «Առաջին հայկական Ճակատ»-ի սոցիալական ցանցերի էջերում՝ հայտարարությունների տեսքով:

Կարևոր ենք համարում նշել, որ հարցը վերաբերում է ֆուտբոլային ողջ հանրությանը։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ֆուտբոլային կառույցներին աջակցության և հարցի վերաբերյալ մտահոգության համար։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը պետք է հեռանա.

ունենք քայլերի հերթականություն՝ կառուցողականից մինչև կտրուկ գործողություններ»: