27 Դեկ
2024
0° c ԵՐԵՎԱՆ
1.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բայդենը հայտարարել է փոթորիկներից տուժած նահանգներին ավելի քան 600 միլիոն դոլար տրամադրելու մասին

Բայդենը հայտարարել է փոթորիկներից տուժած նահանգներին ավելի քան 600 միլիոն դոլար տրամադրելու մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այցելել է Ֆլորիդա՝ «Միլթոն» փոթորկի հետևանքով տուժած շրջաններ, հայտարարելով ավելի քան 600 միլիոն դոլար նոր աջակցության մասին։ Գումարը ուղղվելու է էներգետիկ համակարգի վերականագնմանը։

«Այս ֆինանսավորման արդյունքում ոչ միայն կվերականգնվի էլեկտրամատակարարումը, այլև տարածաշրջանի էներգահամակարգը կդառնա ավելի ուժեղ՝ պակասեցնելով էլեկտրաէներգիայի անջատումների հաճախականությունն ու տևողությունը եղանակային վատ պայմաններում»,- հայտարարել է Բայդենը:

Հիշեցնենք, որ մի քանի օրվա տարբերությամբ ԱՄՆ-ի մի քանի նահանգներում «Հելեն» և «Միլթոն» փոթորիկներ մեծ վնասներ էին հասցրել տեղի բնակչությանը։