24 Դեկ
2024
-0.8° c ԵՐԵՎԱՆ
2.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը պատրաստ է հարվածել Իրանի ոչ թե միջուկային, այլ ռազմական օբյեկտներին՝ լայնամասշտաբ պատերազմը կանխելու համար

Իսրայելը պատրաստ է հարվածել Իրանի ոչ թե միջուկային, այլ ռազմական օբյեկտներին՝ լայնամասշտաբ պատերազմը կանխելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Բայդենի վարչակազմին հայտնել է, որ պատրաստ է հարվածել Իրանի ոչ թե նավթային կամ միջուկային օբյեկտներին, այլ ռազմական՝ լայնամասշտաբ պատերազմը կանխելու համար. այս մասին Washington Post-ին հայտնել են խնդրին ծանոթ երկու պաշտոնյաներ։

Իսրայելի և Իրանի առճակատումը տեղի է ունենում Վաշինգտոնի համար քաղաքականապես ծանր ժամանակաշրջանում՝ ընտրություններից մեկ ամիս առաջ, և նախագահ Ջո Բայդենը հրապարակայնորեն հայտարարել է, որ չի աջակցի Իսրայելի կողմից միջուկային օբյեկտներին հարվածելուն:

Պատասխան գործողությունը կարգավորվելու է այնպես, որ դա չդիտարկվի որպես «ԱՄՆ ընտրություններին քաղաքական միջամտություն» , նշել է գործին ծանոթ պաշտոնյան՝ ընդգծելով, որ Նեթանյահուն ըմբռնում է, որ իսրայելական հարվածը կարող է վերափոխել նախագահական մրցավազքը:

Ըստ վերլուծաբանների՝ Իսրայելի հարվածն Իրանի նավթային օբյեկտներին կարող է բարձրացնել էներգակիրների գները, մինչդեռ երկրի միջուկային հետազոտական ծրագրի վրա հարձակումը կարող է ջնջել Թեհրանի հետ Իսրայելի հակամարտությունը կարգավորող մնացած կարմիր գծերը՝ առաջացնելով հետագա էսկալացիա և ԱՄՆ-ի ավելի անմիջական ռազմական ներգրավվածություն: Նեթանյահուի ՝ ռազմական օբյեկտները հետապնդելու վերաբերյալ հայտարարած ծրագիրը, Վաշինգտոնում ընդունվել է հանգստությամբ:

Նեթանյահուն այդ քննարկման ժամանակ «ավելի զուսպ էր», քան նախկինում, նշել է ամերիկացի պաշտոնյան՝ նկարագրելով երկու առաջնորդների հեռախոսազրույցը։ Երկու պաշտոնյաներն էլ կարծում են, որ վարչապետի դիրքորոշման ակնհայտ մեղմացումը պայմանավորված է Բայդենի՝ Իսրայել հզոր հակահրթիռային պաշտպանության համակարգ ուղարկելու որոշմամբ: