26 Դեկ
2024
5.7° c ԵՐԵՎԱՆ
6.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մադուրոն Մասկին մեղադրել է Վենեսուելայում հեղաշրջման փորձի մեջ

Մադուրոն Մասկին մեղադրել է Վենեսուելայում հեղաշրջման փորձի մեջ

Իլոն Մասկը առնվազն 1 միլիարդ դոլար է ծախսել Վենեսուելայում այս տարվա հուլիսի ընտրություններից հետո հեղաշրջման փորձը ֆինանսավորելու համար. հայտարարել է Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն՝ Venezolana de Television հեռուստաալիքի եթերում։

Վենեսուելայի առաջնորդի խոսքով՝ հատկացված միջոցները բաշխել է ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Մարիա Կորինա Մաչադոն։ Նա իր հերթին զբաղվել է ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորմամբ։ Սակայն հեղաշրջման ծրագիրը ձախողվել է։

«Մասկը ձախողվեց», – ասել է Վենեսուելայի նախագահը։

Մադուրոն հավելել է, որ հեղաշրջման փորձի հետևում կանգնած է եղել ԱՄՆ կառավարությունը։