Իսրայելը հարվածել է Լիբանանի հյուսիսում գտնվող գյուղերից մեկին․ կան զոհեր
Առնվազն 21 մարդ է զոհվել Լիբանանի հյուսիսում իսրայելական ավիահարվածի հետևանքով․ BBC-ի փոխանցմամբ հայտնել են երկրի իշխանությունները:
Հարվածը հասցվել է Այտու գյուղին, որտեղ հիմնականում քրիստոնյաներ են բնակվում։
Այս վայրը բավականին հեռու է Բեյրութից և այլ տարածքներից, որտեղ իսրայելական բանակը սովորաբար հարվածներ է հասցնում: Դեպքի վայրից ստացված տեղեկությունների համաձայն՝ հարվածի հետևանքով ամբողջությամբ ավերվել է բնակելի շենք։
Այտա գյուղի բնակիչները լրագրողներին ասել են, որ հարվածից առաջ ոչ մի նախազգուշացում չի եղել, միայն մեկ հզոր պայթյուն: