20 Սեպ
2024
21.4° c ԵՐԵՎԱՆ
16.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կարմիր խաչը շարունակում է օգնություն ցույց տալ Արցախում մնացած հայերին

Կարմիր խաչը շարունակում է օգնություն ցույց տալ Արցախում մնացած հայերին

Կարմիր խաչը կշարունակի այն հայերի որոնողական աշխատանքները Արցախում,
որոնք չեն կարողացել դուրս գալ։ Այս մասին հայտնել է կազմակերպությունը X-ի միկրոբլոգում։

«‎Կարմիր խաչի միջազգային մարդասիրական առաքելության որոնողական
խմբերը շարունակում են աշխատանքները, որպեսզի այն մարդկանց, որոնք մնացել են իրենց
տներում այն բանից հետո, երբ տասնյակ հազարավոր նրանց հայրենակիցները լքել են Արցախը»։

Բարձրախոսների միջոցով Կարմիր խաչը տեղեկացնում է «‎անկողնուն գամված
կամ այլ պատճառով իրենց տներում մնացած» մարդկանց, որ արդեն հասանելի է հումանիտար
օգնությունը, այն է՝ սնունդ, դեղորայք և այլն։ Կարող են կազմակերպել նաև նրանց տեղափոխումն
այլ վայր։