Մոսկվան Արևմուտքի կողմից Վրաստանի իշխանությունների վրա ճնշում գործադրելու փորձեր է տեսնում․ Պեսկով
Մոսկվան տեսնում է Վրաստանի իշխանությունների վրա ճնշում գործադրելու և երկրում նախընտրական արշավի ընթացքի վրա ազդելու Արևմուտքի փորձերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է EADaily-ն։
Ռուսաստանը, նրա խոսքով, չի միջամտում Վրաստանի ներքին գործերին և մտադիր չէ դա անել ապագայում։
Պեսկովը նաև նշել է, որ Մոսկվայի և Թբիլիսիի միջև հարաբերություններում առկա բարդությունները չեն խանգարում մարդասիրական կապերին. մարդիկ շարունակում են մեկնել Ռուսաստան և Վրաստան։