Համազգային ընդվզման ալիքը չի մարել․ Ավետիք Չալաբյան
Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վերջին շրջանում
ամենից հաճախ հնչող հարցերին, որոնց մեծամասամբ կապված են ընդդիմության գործողությունների
ու հանրային ընդվզման մարելու հետ։
Ավետիք Չալաբյանը երկու հիմնական հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ մարեց
շարժումը և ինչպե՞ս պետք է հեռացնել Նիկոլ Փաշինյանին։
Ըստ Չալաբյանի` հանրային ընդվզման ալիքը չի մարել, քանի որ բնակչության
մեծ մասը վստահ է, որ այս աղետի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է իր թիմակիցների հետ:
«Հանրահավաքային ակտիվությունը մարել է հիմնականում Արցախում տեղի
ունեցած համազգային աղետի հետևանքով, երբ ակտիվ հանրության մեծ մասը իր ջանքերը և սուղ
ռեսուրսները վերակողմնորոշեց այդ աղետի հետևանքների հաղթահարմանը և մեր տառապյալ հայրենակիցներին
անմիջական աջակցությանը։ Վաղ թե ուշ, հասարակությունը հաշիվ է պահանջելու այս վարչախմբից
մեր պետության և ժողովրդի գլխին բերած աղետի համար»,- գրել է Չալաբյանը։
Ըստ Չալաբյանի` հասարակությունը դեռ չի տեսնում այն անհատին, որը
կառաջնորդի նրան պայքարի, քանի որ քաղաքական դաշտի գործող ներկայացուցիչները հեղինակազրկվել
են։
Անհրաժեշտ է, որպեսզի հասարակության
բոլոր այն ներկայացուցիչները, որոնք պոտենցիալ ունեն, ներդնեն իրենց ամբողջ ներուժը
հասարակությանը համախմբելու ու Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար։ Այլապես
1920 թվականի պատմությունը կարող է կրկնվել։