16 Հոտ
2024
20.3° c ԵՐԵՎԱՆ
12.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ոստիկանության 47 ծառայող հեռացվել է աշխատանքից թմրամիջոց օգտագործելու պատճառով

Ոստիկանության 47 ծառայող հեռացվել է աշխատանքից թմրամիջոց օգտագործելու պատճառով

Հայաստանում 47 ոստիկան  թմրամիջոց օգտագործելու պատճառով հեռացվել է աշխատանքից: Այս մասին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների վերաբերյալ խորհրդարանական լսումներում՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցերին:

Նախարարը հիշեցրել է, որ սկսել են ոստիկանության ծառայողների ատեստավորումը:

«Ցանկացած ոստիկան մինչև ատեստավորում անցնելը պարտադիր պետք է  անցնի թմրամիջոցների օգտագործման հետ կապված թեստը: Մենք թմրամիջոց օգտագործելու պատճառով համակարգից հեռացրել ենք ոստիկանության 47 ծառայողի»,-ասել է Ղազարյանը: