«Փաշինյանը և երեք հրացանակիրները». ֆիասկո՝ Գրանադայում. Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից
ՀՀԿ փոնաագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը
իր հոդվածումանդրադարձել է Գրանադայումտեղի ունեցած բարձրաստիճան հավաքին․
«Գրանադայում կայացած Եվրոպական բարձրաստիճան հավաքի արդյունքները կանխատեսելիորեն
բուռն քննարկման առարկա են դարձել հիմնականում ներքաղաքական դիրքավորման դիտանկյուններից:
Փորձենք վերլուծել իրավիճակը ռեալպոլիտիկի
և աշխարհաքաղաքական շահերի տեսակետից:
Ալիև-Էրդողան զույգի բացակայությունը, անկախ
ներկայացված պատրվակներից, ի ցույց դրեց կրկին այն հանգամանքը, որ Հարավային Կովկասի
զարգացումների համատեքստում նրանք սպիտակներով են խաղում ոչ միայն Հայաստանի դեմ խաղում,
Եվրոպական Միության հետ:
Եվրաբյուրոկրատների էմոցիոնալ և սրտաճմլիկ,
իրականում ուշացած և անատամ գնահատականներն Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված
ցեղասպան գործողությունների վերաբերյալ ոչ մի հավելյալ քաղաքական արժեք և հետևանք չունեն:
ԵՄ պաշտոնյաները, ինչպես նաև առանձին վերցրած երկրների ղեկավարները զերծ մնացին Ադրբեջանի
դեմ որևէ պատժամիջոց կիրառելու հեռանկարից: Մնացածը՝ հումանիտար աջակցություն, անիմաստ
դիվանագիտական լոլոներ, վիզուալ համերաշխության բեմադրումներ, այս ամենը լիրիկա է,
իսկ ավելի ճիշտ՝ սեփական երեսը պահելու և Հայաստանի ղեկավարության գեոպոլիտիկ ավանտյուրաները
խրախուսելու միջոց:
Փաստացի Ալիևն արևմտյան բանակցային հարթությունից ստացավ մաքսիմումը (նշաձողի իջեցումից՝
մինչև Պրահայի հայտարարություն), իսկ Գրանադա չգնալով՝ նաև ցուցադրական ժեստ արեց Մոսկվայի
ուղղությամբ, ով շատ ավելի զգայուն և կոշտ է դարձել տարածաշրջանում փաշինյանական խաղերի
նկատմամբ:
Բացի դրանից, հարկ կա արձանագրելու ևս մեկ
իրողություն, որը բավարար չի քննարկվում այս իրավիճակում. Ալիևի հետ բրյուսելյան հարթակում
որևէ դրական արդյունք Հայաստանի համար չի լինելու, որովհետև ի թիվս այլ հիմնավորումների՝
Ալիևը և Էրդողանը չեն հարգում ներկայիս եվրոպական առաջնորդներին՝ սկսած Շառլ Միշելից՝
մինչև Շոլց ու Մակրոն:
Արևելյան ոճի մտածելակերպ ունեցող, գործած
ոճիրներից հետո անպատիժ մնացած, դիմացինի թուլությունները կայծակնորեն զգացող և օգտագործող
այս դեսպոտների զույգի համար եվրաչինովնիկներին տրված ոչ մի խոստում պահելու ենթակա
չէ, ոչ մի համատեղ խմած կապուչինո քաղաքական կատեգորիա չէ:
Ավելին, չմոռանանք, որ Եվրոպական Միությունում
գալիք գարնանը տեղի են ունենալու նոր ընտրություններ, և թե՛ Միշելը, թե՛ Բորելը, թե՛
Ֆոն դեր Լայենը փաստացի «կաղացող բադիկներ» են, որոնք ավելի շատ հիմա կարիք ունեն թեկուզ
ձևական հաջողություններ ցուցադրել՝ իրենց անձնական կարիերան 2024թ.-ից հետո ապահովելու
համար:
Գրանադա գնալ պետք էր, պետք չէր Գրանադայից
առաջ և ընթացքում հակառուսական քաղաքականություն իրականացնել: Պետք էր Արցախի հայաթափումից
հետո օգտագործել այդ հարթակը հայկական շահերի պաշտպանության համար, ոչ թե հերթական
աճուրդի: Պետք չէր զրուցել Զելենսկու հետ, ով շնորհավորել էր Ալիևին Արցախի հայաթափման
կապակցությամբ:
Պետք էր օգտագործել այն փաստը, որ անկախ գեոպոլիտիկ
բախումներից՝ Ռուսաստանը և Արևմուտքն այնուհանդերձ նույն Արցախի հարցով կոնտակտներ
պահում են (Ստամբուլյան վերջին հանդիպումը վկա): Ընտանիքի անդամի քվոտայով պետք էր
Գրանադա մի արցախցի երիտասարդ տանել՝ իր համար նաև քարոզչական հարթակներ ստեղծելով:
Թվարկածս «պետքերի» շարքն ակնհայտորեն անհամատեղելի
է Նիկոլ Փաշինյանի շարունակվող «վարչապետության» հետ: Ու գալիս ենք ամենակարևոր «պետքին»՝
նա պետք է հեռանա այդ պաշտոնից, հակառակ դեպքում շարունակվելու են հայկական շահերի
հերթական տապալման վայր դարձող քաղաքների անպտուղ քննարկումները:
Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
06.10.2023թ.»։