«3+3»-ը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու մեխանիզմ է. Զախարովա
3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակը Հարավային Կովկասում և Միջին Արևելքում խաղաղության և կայունության հասնելու համար տարածաշրջանի ներկայացուցիչների ջանքերի համակարգման արդյունավետ մեխանիզմ է: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան նշել է, որ հոկտեմբերի 17-18-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Ստամբուլ՝ մասնակցելու այս ձևաչափով հանդիպմանը։
«Այս ձևաչափը նաև առևտրատնտեսական, տրանսպորտային-լոգիստիկ, մշակութային-հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցությունն առաջ մղելու հնարավորություն է»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։