Ֆիլիպ Լոուրենսը Ադրբեջանի ագրեսիայով պայմանավորված թողնում է Կանադա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահի պաշտոնը
Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ֆիլիպ Լոուրենսը
թողնում է Կանադա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահի պաշտոնը՝ Արցախի
դեմ Ադրբեջանի ագրեսիայով և դրան հաջորդած բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմամբ պայմանավորված։
Այս մասին տեղեկացնում է Կանադայի Հայ Դատի հանձնախումբը։
«Մենք ողջունում ենք պարոն Լոուրենսի սկզբունքային
որոշումը և կոչ ենք անում Կանադայի բոլոր ընտրված պաշտոնյաներին դադարեցնել համագործակցությունը
ադրբեջանական պետության և նրա բռնապետական ռեժիմի հետ»,- նշված հանձնախմբի հայտարարության
մեջ։
Ավելի վաղ, լուծարվել էր Ֆրանսիա-Ադրբեջան
խորհրդարանական բարեկամության խումբը։