Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի 33-րդ կամ 34-րդ անդամը. Ռյուտե
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ուկրաինան ապագայում Հյուսիսատլանտյան դաշինքին կմիանա որպես նրա 33-րդ կամ 34-րդ անդամ։
«Այս պահի դրությամբ, կարծես թե, Ուկրաինան լինելու է 33-րդ անդամը։ Բայց հնարավոր է՝ նրանից առաջ ինչ-որ մեկը հայտնվի։ Սակայն Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ կլինի ապագայում։ Վաշինգտոնում մենք դա որոշել ենք։ Ուստի հարցն այժմ ժամանակագրությունն է», – ասել է Ռյուտեն։
Ռյուտեի խոսքով՝ այժմ դաշնակիցները կենտրոնացած են այն ջանքերի վրա, որոնք Ուկրաինայի անդամակցության համար կամուրջ կհանդիսանան։
«Ուստի, եթե կա կոնկրետ հարց՝ «ե՞րբ», ապա ես չեմ կարող պատասխանել դրան հիմա, այս պահին: Բայց մենք աշխատում ենք այդ բոլոր ուղղությունների վրա, որպեսզի իրականում մի օր նրանք դառնան ՆԱՏՕ-ի անդամ», – հավելել է Ռյուտեն։