17 Հոտ
2024
12.7° c ԵՐԵՎԱՆ
12.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բագրատ Սրբազանն ԱԺ-ում էր․ ի՞նչ քննարկվեց արտահերթ խորհրդարանական լսումներին

Բագրատ Սրբազանն ԱԺ-ում էր․ ի՞նչ քննարկվեց արտահերթ խորհրդարանական լսումներին

Ընդդիմությունը շարունակում է պայքարել Սահմանադրական դատարանի՝ Անկախության հռչակագրին առնչվող որոշման դեմ՝ այն համարելով հակասահմանադրական: Ամեն բան սկսվեց այն բանից հետո, երբ սահմանադրական դատարանն օրինական համարեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքներն ու այն ուղարկեց Աժ՝ վավերացման։ «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու ընդդիմության ներկայացուցիչները պնդում են՝ ՍԴ-ն ոտնահարել է Հայաստանի մայր օրենքը։ Այս որոշման դեմ հենց Սահմանադրական դատարանի մոտ բողոքելուց հետո, հաջորդ կանգառն Ազգային Ժողովում էր, որտեղ խորհրդարանական ընդդիմությունը լսումներ էր հրավիրել։ Քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը վստահ է՝ Հայաստանի իշխանությունը սակարկության է դրել մեր շարունակականության գլխավոր երաշխիքը՝ Անկախության հռչակագիրը։ Մանրամասները՝ տեսանյութում։