19 Նոյ
2024
9.3° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՄԱՍ-ի ղեկավարի սպանությունը դեռ պատերազմի ավարտը չէ․ Նեթանյահու

ՀԱՄԱՍ-ի ղեկավարի սպանությունը դեռ պատերազմի ավարտը չէ․ Նեթանյահու

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի սպանությունն Իսրայելի ամենամեծ հաղթանակն էր Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմում։ Նրա մահը մեծ հարված է կազմակերպությանը, որը պատմության մեջ ամենամեծ պարտությունն է հասցրել Իսրայել պետությանը, գրել է BBC-ին:

Ինչպես նշվել է, նա սպանվել է ոչ թե հատուկ նշանակության ուժերի պլանավորված գործողության ժամանակ, այլ՝ իսրայելական զորքերի հետ պատահական բախման ժամանակ Գազայի հարավում գտնվող Ռաֆահում։

Դեպքի վայրում արված լուսանկարում Սինվարը համազգեստով մահացած պառկած է իսրայելական տանկի կողմից խոցված շենքի ավերակների մեջ:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գովաբանել է զինվորականներին և ընդգծել, որ որքան էլ մեծ լինի հաղթանակը, դա պատերազմի ավարտը չէ։

Բենիամին Նեթանյահուն բազմիցս կրկնել է պատերազմի հիմնական նպատակները՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը որպես ռազմական և քաղաքական ուժի և իսրայելցի պատանդների վերադարձը հայրենիք։

Նպատակներից ոչ մեկին դեռ չի հաջողվել հասնել՝ չնայած ավելի քան մեկ տարվա պատերազմին, որի հետևանքով զոհվել է առնվազն 42,000 պաղեստինցի, իսկ Գազայի հատվածի մեծ մասը ավերակների է վերածվել:

Գրոհայինների գերության մեջ մնացած պատանդները դեռ ազատ չեն արձակվել, իսկ ՀԱՄԱՍ-ը շարունակում է կռվել և երբեմն սպանել իսրայելցի զինվորներին։