Ռուսաստանը գլխավոր հյուպատոսություն կբացի Սյունիքում
Ռուսաստանը Սյունիքում գլխավոր հյուպատոսություն կբացի.տեղեկացնում է Հայաստանում ՌԴ դեսպանությունը։
Հայտնի է, որ Մեղրիում
հանդիպում է տեղի ունեցել Կապանում Ռուսաստանի
գլխավոր հյուպատոսության բացման առաջնահերթ խմբի ղեկավարի և Մեղրիի քաղաքապետի միջև։
Նոր բացվող հյուպատոսությունը կնպաստի ռուս-հայկական հարաբերությունների
հետագա ամրապնդմանը և տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև կնպաստի մշակութային,
հումանիտար, առևտրային, տնտեսական և միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը։