Մենք ունենք շատ լավ հնարավորություններ, պարզապես «մենք» չկանք. Վահե Հովհաննիսյան
Աղետի ծավալից ու մեր անլրջության պատճառով մենք արդեն դադարել
ենք հասկանալ, որ բառիս բուն իմաստով, մի ամբողջ ազգով ապրում ենք վառոդի տակառի վրա․
գրել է «Այլընտրանքային նախագծերի խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը։
«Իշխանություն, որը ոչ մի բանի համար պատասխանատվություն չի զգում՝
ո´չ պատերազմի, ո´չ խաղաղության։ Կնքվող պայմանագրի համար չի կրում, ձախողված պայմանագրի
համար՝ նույնպես։
Զոհի համար չի զգում պատասխանատվություն, Արցախի համար չի զգում։
Անցյալի համար պատասխանատվություն չի զգում, ապագայի համար՝ չի
զգում։
Սա իշխանություն է, որի միակ կենսական գենը՝ պատասխանատվությունը
ուրիշների վրա գցելն է։ Սա ստիպում է մտածել. իսկ արդյո՞ք մենք որպես ամբողջական պետություն
կանք»,-գրել է նա։
Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ 15-20 հոգի է, որ փորձում է ռացիոնալ
տեքստ ու միտք ասել, դեռ չի հոգնել, չի հուսահատվել։
«Քաղաքացուն մեղադրելուց առաջ պետք է իրականությանը նայել քաղաքացու
աչքերով։ Իսկ նրա աչքերում իշխանություն-ընդդիմություն «երկխոսությունը» այսպիսի բովանդակություն
ունի. իշխանությունը ասում է «էսքան թալանել եք», ընդդիմությունը պատասխանում է «Էդքան
չի, թվերը ճիշտ չեք ասում» կամ ընդհանրապես ասում է՝ «սուրբ ենք»։ Այս դիալոգում քաղաքացին
անելիք չունի, ու փակվել է իր տանը։
Մենք ունենք անկյունաքարային հարց. ինչի՞ մասին է մեր իրականությունը,
ինչի՞ մասին է լինելու մեր ապագան։ Ի՞նչ անենք, որ այն դարձյալ չլինի թալանի, զոհերի,
կորուստների մասին»,-Վահե Հովհաննիսյան։
Այսօրվա բոլոր նախադրյալները տանում են վատ սցենարների՝ անպատասխանատու
և անբան իշխանություն, ինքն իր համար՝ ոչ մի բանի մասին ընդդիմություն, շվարած-քանդված
հասարակություն։