18 Հոտ
2024
14.2° c ԵՐԵՎԱՆ
11.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը մեկնարկեց առանց նրա

Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը մեկնարկեց առանց նրա

Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը մեկնարկեց առանց Խաչատրյանի։ Փաստաբան Երեմ Սարգսյանի խոսքով՝ պաշտպանյալի առողջական ծանր վիճակով պայմանավորված, նրա ներկայությունը ապահովել չի հաջողվել։

Նա դատարանին ներկայացրեց բժշկական հետազոտությունների եզրակացությունները՝ հիմնավորելով վերջինիս առողջական ծանր վիճակն ու արտասահմանում բժշկական օգնության ստանալու անհրաժեշտությունը։

Մինչդեռ հանրային մեղադրող Գևորգ Սարգսյանն ասաց, որ դատական նիստերը առանց Գագիկ Խաչատրյանի չպետք է կայանան։

Դատական նիստը շարունակվեց, քանի որ դատավորը խոչընդոտ չհամարեց Խաչատրյանի բացակայությունը։