23 Դեկ
2024
5.8° c ԵՐԵՎԱՆ
10.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միրզոյանը և Ֆիդանը քննարկել են ՀՀ-Թուրքիա հարաբերությունների լիարժեք կարգավորման հարցը

Միրզոյանը և Ֆիդանը քննարկել են ՀՀ-Թուրքիա հարաբերությունների լիարժեք կարգավորման հարցը

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր և Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը միտված երկխոսության շարունակականությունը։

Նախարար Միրզոյանը վերահաստատել է գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։