Ռուսաստանը 31 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչներին
Ռուսական Իլ-76 ինքնաթիռը վայրէջք է կատարել Էլ-Արիշի օդանավակայանում։ Ինքնաթիռում մոտ 31 տոննա մարդասիրական բեռ կա, որը ներառում է սնունդ, վրաններ և քնապարկեր․ տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Մարդասիրական օգնությունը կփոխանցվի Եգիպտոսի Կարմիր մահիկի ընկերության ներկայացուցիչներին, որոնք այն կուղղորդեն Գազայի հատվածի բնակչությանը։
Ընդհանուր առմամբ, մարդասիրական առաքելության մեկնարկից ի վեր, ՌԴ ԱԻՆ թռիչքներով առաքվել է մոտ 800 տոննա բեռ՝ սնունդ, դեղորայք, հագուստ և այլ առաջին անհրաժեշտության իրեր։