23 Դեկ
2024
5.8° c ԵՐԵՎԱՆ
10.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիան հայտարարել է մոտ ապագայում Ադրբեջանին SOM ŞAHİN թևավոր հրթիռների մատակարարման մասին

Թուրքիան հայտարարել է մոտ ապագայում Ադրբեջանին SOM ŞAHİN թևավոր հրթիռների մատակարարման մասին

Թուրքիան շուտով Ադրբեջանին կմատակարարի սեփական արտադրության SOM թևավոր հրթիռներ։ Այս մասին հայտնում է թուրքական պաշտպանական արդյունաբերության և ռազմական ավիացիայի SavunmaSanayiST պորտալը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։

«Ակնկալվում է, որ մատակարարումները, որոնք չեն կարող կատարվել շարժիչների վրա ֆրանսիական էմբարգոյի պատճառով, կիրականացվեն կարճ ժամանակում՝ ներքին տուրբոռեակտիվ հրթիռային շարժիչների օգտագործման շնորհիվ», – հայտնում է  պորտալը։

SOM-ը մշակվել է թուրքական ռազմարդյունաբերական Roketsan ընկերության կողմից, որը մասնագիտացած է հրթիռային զենքի ոլորտում։ Դա Թուրքիայի առաջին զենքն է՝ հեռահար թիրախներ ոչնչացնելու համար։ Խոցման շառավիղը 275 կիլոմետր է:

Ինչպես ավելի վաղ պարզաբանել էին թուրքական ընկերությունում, «օդ-հող» դասի SOM թևավոր հրթիռների մատակարարումները Ադրբեջանին պետք է վաղուց իրականացված լինեին: Սակայն մատակարարումները ձգձգվեցին Ֆրանսիայի կողմից Թուրքիայի նկատմամբ Safran ֆրանսիական տուրբոռեակտիվ շարժիչի օգտագործման էմբարգոյի պատճառով: Այնուհետև, երբ թուրքական Kale Arge ընկերությունը մշակեց ռեակտիվ շարժիչ SOM հրթիռների համար, Ադրբեջանին գնված զինամթերքի մատակարարումները հնարավոր դարձան: Դեռևս 2018 թվականին հաղորդվել էր, որ Ադրբեջանի Հանրապետությունը ձեռք էր բերել SOM թևավոր հրթիռներ Թուրքիայից: