19 Հոտ
2024
15.4° c ԵՐԵՎԱՆ
8.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հենրիխ Մխիթարյանը՝ 35 տարեկանից բարձր աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկում

Հենրիխ Մխիթարյանը՝ 35 տարեկանից բարձր աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկում

Transfermarket-ը թարմացրել է իտալական Ա Սերիան ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Նշենք, որ «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ և գնահատվում է 6 մլն եվրո։

Ընդհանրապես, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը շարունակում է մնալ 35 տարեկանից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում՝ եթե հաշվի առնենք աշխարհի բոլոր լիգաները:

Այս ցուցանիշով նա 6-րդն է աշխարհում և երրորդը՝ Եվրոպայում։

Առաջատարն արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին է՝ 25 մլն եվրո տրանսֆերային արժեքով։

Լիոնել Մեսսի —  25 մլն եվրո

Ռոբերտ Լևանդովսկի — 15 մլն եվրո

Կրիշտիանու Ռոնալդու — 15 մլն եվրո

Կարիմ Բենզեմա — 10 մլն եվրո

Թոմաս Մյուլեր — 8 մլն եվրո

Հենրիխ Մխիթարյան — 6 մլն եվրո

Լուկա Մոդրիչ — 6 մլն եվրո

Մխիթարյանը նաև 35 տարեկանից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է Ա Սերիայում։ Այս ցուցանիշով նա առաջատարն է Ա Սերիայում հանդես եկող 35 տարեկանը լրացած (35 տարեկան և բարձր) ֆուտբոլիստների շրջանում։

Նշենք, որ Հենրիխի տրանսֆերային արժեքը չի փոխվում արդեն երկու տարի․ վերջին անգամ այն փոփոխության էր ենթարկվել 2022 թվականի նոյեմբերին։