Պետք են հստակ տեսլական ունեցող մարդիկ, որոնք կասեն՝ ինչպես երկիրը դուրս բերել փոսից․ Սերժ Սրապիոնյան
Մամուլում տարածվում են լուրեր, թե «Ազգային կոմիտեի» անհաջողություններից
հետո Վազգեն Մանուկյանը որոշել է ստեղծել նոր քաղաքական ուժ, որտեղ չեն լինի կուսակցական
և արդեն վատ համբավ ձեռք բերած մարդիկ։ Ըստ տարածվող լուրերի՝ այդ մարդկանց ցանկում
է նաև ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս, բգթ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը։
«Ես ինձ չեմ համարում լիդեր, կազմակերպիչ։ Ես ընդամենը գաղափարախոս
եմ։ Եթե անգամ դիմեն ինձ՝ նմանատիպ կառույց ստեղծելու համար, ապա պիտի պահանջեմ, որ
լինեն մարդիկ, որոնք ունեն հստակ տեսլական, թե այս փոսից ոնց պետք է հանեն երկիրը։
Պիտի հասկանամ՝ դրանք համընկնո՞ւմ են իմ գաղափարներին, թե՞ ոչ, հետո կորոշեմ լինեմ
նման կառույցում, թե ոչ»,-այս մասին ABC Media-ի հետ զրույցում ասել է գրականագետ Սերժ
Սրապիոնյանը։
Սրապիոնյանը վստահեցրեց՝ նման քաղաքական ուժի կամ կառույցի մասին
առաջին անգամ է լսում։
«Ձեզանից եմ լսում այդ մասին, ինձ պաշտոնապես կամ գոնե ընկերական
որևէ մեկը չի դիմել»,-եզրափակեց նա։