23 Դեկ
2024
1.6° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի՝ Գազայում և Լիբանանում տիրող իրավիճակի պատճառով․ Իրանի ԱԳ նախարար

Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի՝ Գազայում և Լիբանանում տիրող իրավիճակի պատճառով․ Իրանի ԱԳ նախարար

Գազայի ճգնաժամի տարածման վտանգի ֆոնին Իրանը պատրաստ է տարածաշրջանում իրավիճակի զարգացման ցանկացած սցենարի։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում իր թուրք գործընկերոջ հետ հանդիպումից հետո, փոխանցում է ТАСС-ը։

«Տարածաշրջանում պատերազմի տարածման լուրջ վտանգ կա։ Մենք խաղաղության կողմնակից ենք, բայց պատրաստ ենք իրավիճակի զարգացման ցանկացած սցենարի», – ասել է նա՝ հավելելով, որ իսրայելական ռեժիմն իր կատարած ռազմական հանցագործություններում սահմաններ չի ճանաչում: