ՆԱՏՕ-ն կշարունակի ամրապնդվել Ռուսաստանի սահմանների մոտ. Մարկ Ռյուտե
ՆԱՏՕ-ն կշարունակի ընդլայնել իր ներկայությունն արևելյան թևում՝ Ռուսաստանի Դաշնության հետ սահմանների մոտ, կավելացնի հակաօդային պաշտպանության համակարգերը, հրետանին, 5-րդ սերնդի կործանիչները: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ դաշինքի երկրների պաշտպանության նախարարների հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։
«Դաշնակիցները կտրամադրեն հավելյալ հակաօդային պաշտպանության և հրետանային համակարգեր, ժամանակակից ինքնաթիռներ՝ հիմնականում 5-րդ սերնդի F-35-եր»,- ասել է նա։