23 Դեկ
2024
1.3° c ԵՐԵՎԱՆ
6.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի դեմ ցանկացած հարձակում մեզ համար կարմիր գիծ է․ Արաղչի

Իրանի դեմ ցանկացած հարձակում մեզ համար կարմիր գիծ է․ Արաղչի

Իրանի վրա ցանկացած հարձակում նշանակում է հատել մեր կարմիր գծերը, և մենք դա անպատասխան չենք թողնի․ թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Եթե Իսրայելը հարձակվի մեզ վրա, ապա մենք պատրաստ ենք պատասխան տալ։ Մենք կպատասխանենք համապատասխան ձևով, բայց հուսով ենք, որ Իսրայելը չի ստուգի մեր պատրաստակամությունը։ Իրանի դեմ ցանկացած հարձակում մեզ համար կարմիր գիծ է», – ասել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Արաղչին նախազգուշացրել է, որ Թեհրանը չի ուշանա պատասխան հարձակումից, բայց և չի շտապի։