
Իրանցի մարզիկը ՀՀ դեսպանությանն է հանձնել իր ոսկե մեդալը՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված հայ հերոսի
Հոկտեմբերի 20-ին Թեհրանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն է այցելել Իրանի Կիոկուշին կարատեի հավաքականի անդամ Ահմադ Բաղերիին և ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Սուքիասյանի՝ դեսպան Արսեն Ավագյանին է հանձնել վերջերս Դանիայի Աալբորգ քաղաքում կայացած մրցաշարում իր վաստակած չեմպիոնական ոսկե մեդալը. հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։
Դեսպան Ավագյանը բարձր է գնահատել իրանցի մարզիկի քայլը, նրան մաղթել մարզական մեծ հաջողություններ և խոստացել ստացված մեդալը փոխանցել Արթուր Սուքիասյանի ընտանիքին։