20 Հոտ
2024
7.4° c ԵՐԵՎԱՆ
8.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ նոր կառավարությունը կարող է անվավեր ճանաչել «խաղաղության պայմանագիրը». Ամիրբեկովը՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին

ՀՀ նոր կառավարությունը կարող է անվավեր ճանաչել «խաղաղության պայմանագիրը». Ամիրբեկովը՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը պնդում է` Բաքուն «ուզում է, որ խաղաղությունը լինի մշտական և անշրջելի», ինչը, նրա խոսքով, հնարավոր չի լինի առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության։

«Եթե Հայաստանում իշխանության գա նոր կառավարություն, կարող է գալ այն եզրակացության, որ խաղաղության պայմանագիրը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը։ Քանի որ դրա իրավական ուժն ավելի բարձր է, քան պայմանագրինը, նոր կառավարությունը կարող է պայմանագիրն անվավեր ճանաչել», – ասել է նա Berliner Zeitung-ին հարցազրույցում։

Ամիրբեկովն անիրատեսական է համարել առանց բոլոր կետերի վերջնական համաձայնեցման պայմանագիրը կնքելու Հայաստանի առաջարկը։

Նա հավելել է, որ իրենք պաշտպանում են «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը, սակայն այս հարցը չեն համարում «խաղաղության պայմանագրի» պարտադիր նախապայման՝ ի տարբերություն Սահմանադրության, որում, նրա խոսքով,  «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան»։