23 Դեկ
2024
2.1° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ ներկայացուցիչները նամակ են հղել Բլինքենին, Փաուերին՝ կոչ անելով զսպել Ալևի կողմից էթնիկ զտումների նոր արշավը

ԱՄՆ ներկայացուցիչները նամակ են հղել Բլինքենին, Փաուերին՝ կոչ անելով զսպել Ալևի կողմից էթնիկ զտումների նոր արշավը

Ալիևից եկող ազդանշանները ցույց են տալիս, որ նրա էթնիկ զտումների
արշավը չի ավարտվի Արցախի վրա ռազմական հարձակումներով․  ասված է
ԱՄՆ ներկայացուցիչների՝  պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ-ի միջազգային զարգացման
գործակալության ղեկավար Սամանթա Փաուերին ուղղված նամակում․ հայտնում է Ամերիկայի
Հայ դատի գրասենյակը։

Ըստ գրասենյակի՝ Ամերիկացի օրենսդիրներն առաջարկել են չորս կոնկրետ
ուղիներ, որոնցով ԱՄՆ-ը կարող է զսպել Ադրբեջանի ագրեսիան, այդ թվում՝ պատժամիջոցներ
սահմանել Ադրբեջանի դեմ, կասեցնել 907-րդ հոդվածը և դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող
ռազմական օգնությունը, աջակցություն ցուցաբերել Հայաստանին անվտանգության ապահովման
հարցում, միջազգային դիտորդներ և խաղաղապահներ տեղակայել Հայաստանում՝ ադրբեջանական
ներխուժումը կանխելու համար։