21 Հոտ
2024
7.5° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բայդենը գոհ է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության շուրջ համաձայնագրի ուղղությամբ կայուն առաջընթացից

Բայդենը գոհ է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության շուրջ համաձայնագրի ուղղությամբ կայուն առաջընթացից

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական և Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերին, ով Ալիևին է հանձնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը։

«Ես գոհ եմ ձեր երկրի և Հայաստանի միջև խաղաղության շուրջ համաձայնագրի ուղղությամբ կայուն առաջընթացից , որը կծառայի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը», – նշվել է նամակում:

Ընդգծվել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն ու արժանապատիվ խաղաղություն վերջնականապես վերջ կտա դարավոր հակամարտությանը։ «Խաղաղության համաձայնագիրը, Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովման հետ մեկտեղ, կվերափոխի ողջ տարածաշրջանը՝ ապահովելով առևտրի, ներդրումների և կապերի ավելացում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև»,- նշվել է նամակում։

«Այժմ, երբ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Բաքվի վրա՝ կապված COP29-ի հետ, դուք բացառիկ հնարավորություն ունեք ցույց տալու ձեր նվիրվածությունը խաղաղությանը: Ինչպես գիտեք, խաղաղության համաձայնագրի մնացած կետերի վերջնականացումը կպահանջի ստեղծագործական մոտեցում և փոխզիջում բոլոր կողմերից, բայց ես վստահ եմ, որ դուք բաց չեք թողնի այս պահը, և ես ձեզ կոչ եմ անում ավարտել համաձայնագիրը», – հորդորել է Բայդենը։

Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ իր վարչակազմը «պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն հարթել ճանապարհը դեպի խաղաղություն»։ «Ես խնդրել եմ Եվրոպայի գծով իմ ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերին Ադրբեջանի նախագահին տեղեկացնել որոշ քայլերի մասին, որոնք պատրաստ է ձեռնարկել Միացյալ Նահանգները, ինչպես նաև տեղեկանալ Ձեր տեսակետի մասի Հայաստանի հետ քննարկումների վերաբերյալ»,-նշվել է ուղերձում։