Միհրան Պողոսյանի կուսակցությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն և Հակակոռուպցիոն կոմիտե
«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Արմինե Սիմոնյանը, ՀՀՄ երիտասարդական միության անդամ Նանե Բաղդասարյանը ոստիկանների ապօրինի գործողությունների մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ի գիշերը 23:15-ի սահմաններում, քաղաքացիական հագուստով անձինք՝ պարեկային ծառայության ուղեկցությամբ, առանց որևէ հիմնավորման կանգնեցրել են «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության անդամների մեքենան, ինչից հետո ՀՀՄ փոխնախագահ Արարատ Ավետիսյանը, ԳՄ անդամներ Հայկ Ստեփանյանը և Արմինե Սիմոնյանը, ինչպես նաև կուսակցության երիտասարդական միության այլ անդամներ բռնի ուժով բերման են ենթարկվել Երևանի Շենգավիթի ոստիկանության բաժին: Այս մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ։