Իրանը ՄԱԳԱՏԷ-ին ծանուցել է Իսրայելի կողմից միջուկային օբյեկտներին ուղղված սպառնալիքների մասին
Իրանը պաշտոնապես բողոք է հղել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների դեմ սպառնալիքների վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում տալով Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայիին։
«Իրանն այդ սպառնալիքները դիտարկում է որպես սպառնալիք միջազգային հանրության անվտանգությանը և այդ կապակցությամբ գրավոր բողոք է հղել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Բաղային՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսին կլինի Թեհրանի արձագանքն Իսրայելի սպառնալիքներին:
Իրանի արտգործնախարարության ներկայացուցչի խոսքով՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու սպառնալիքն անընդունելի է և հակասում է միջազգային իրավունքին։