Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գրանադայում
քառակողմ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցներն
անարդյունավետ կլինեն․
«Պատժամիջոցների ժամանակը չի եկել, դրանք անարդյունավետ կլինեն և թույլ չեն
տա լավագույնս պաշտպանել Հայաստանի տարածքը և նրա բնակչությունը»,- ասել է Ֆրանսիայի
նախագահը։