Մոլդովայում եվրաինտեգրման հարցով հանրաքվեի վերջնական արդյունքները հայտնի են
Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ քաղաքացիների 50,46%-ը քվեարկել է հանուն հանրապետության եվրաինտեգրման։
Երկրի քաղաքացիների 50,46%-ը կողմ է քվեարկել Մոլդովայի Սահմանադրության մեջ Եվրամիությանն անդամակցելու քաղաքականության ընդգրկմանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Մոլդովայում միաժամանակ հանրաքվե և նախագահական ընտրություններ են անցկացվել։