22 Հոտ
2024
13.3° c ԵՐԵՎԱՆ
8.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեծ Բրիտանիան ՌԴ ակտիվներից գրեթե 3 միլիարդ դոլար վարկ կտրամադրի Ուկրաինային

Մեծ Բրիտանիան ՌԴ ակտիվներից գրեթե 3 միլիարդ դոլար վարկ կտրամադրի Ուկրաինային

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի 2,26 միլիարդ ֆունտ ստեռլինգով (2,93 միլիարդ դոլար) վարկ, որը նախատեսվում է մարել՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվների վերաներդրումից ստացված եկամուտները: Այս մասին հայտնել է The Telegraph-ը։

Թերթի տվյալներով՝ Բրիտանիան վետո կունենա այն հարցում, թե ստացված միջոցներով ինչպիսի զինատեսակներ է գնելու Ուկրաինան։ Մեծ Բրիտանիան Յոթնյակի (G7) անդամներից մեկն է, որը պարտավորվել է Ուկրաինային տրամադրել 50 միլիարդ դոլարի վարկ՝ օգտագործելով Արևմուտքում արգելափակված ռուսական ակտիվներից ստացված շահույթը: Ակնկալվում է, որ G7-ի ֆինանսների նախարարներն այս շաբաթ կհայտարարեն, թե ինչպես են այդ միջոցները բաշխվելու տնտեսապես զարգացած երկրների ակումբի անդամների միջև։