15 Նոյ
2024
12.4° c ԵՐԵՎԱՆ
11.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը համաձայնել է, որ խաղաղապահների հարցը երկկողմանի լուծեն Ռուսաստանն ու Ադրբեջանը․ Պուտին

Փաշինյանը համաձայնել է, որ խաղաղապահների հարցը երկկողմանի լուծեն Ռուսաստանն ու Ադրբեջանը․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վալդայի ակումբում հայտարարել
է, թե ռուս խաղաղապահները Ղարաբաղում միայն դիտարկման իրավունք են ունեցել։

«Պրահայում ու Բրյուսելում
Հայաստանն ընդունեց, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Ես դրա մասին մամուլից եմ իմացել։
Եթե Հայաստանն ընդունել է, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, փոխվում է հակամարտության
իմաստը։ Դրանից հետո ինձ մոտեցավ նախագահ Ալիևն ու ասաց, թե տեսեք, արդեն Հայաստանն
էլ ընդունել, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, եկեք երկկողմանի լուծենք խաղաղապահների
հետ կապված հարցերը։ Վարչապետ Փաշինյանն էլ ասաց՝ այո, երկկողմանի լուծեք այս խնդիրը»,
– հայտարարել է ՌԴ նախագահը։