Ալբանիայում ձերբակալել են նախկին նախագահ Իլիր Մետային
Ալբանիայում ձերբակալել են նախկին նախագահ Իլիր Մետային։ Նրա փաստաբանը նշել է, որ քաղաքական գործչին առևանգել են փողոցի մեջտեղից։
Մետան ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով։ Express-ի փոխանցմամբ՝ Մետան ամիսներ շարունակ հետախուզման մեջ է եղել ԱՄՆ-ի լոբբիստական պայմանագրի և ենթադրյալ փողերի լվացման հետ կապված մեղադրանքներով։
Կասկածները կապված են նաև անօրինական ծախսերի հետ։