Կարծում եմ՝ Ադրբեջանը մարդասիրական քայլ կանի․ Պուտինը՝ Արցախի նախկին առաջնրդներին ազատ արձակելու մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վալդայի ակումբում անդրադարձել է Արցախի նախկին
պաշտոնյաների առևանգման դեպքին։ Հարցին, թե արդյոք ՌԴ-ն կարող է Ադրբեջանի ղեկավարությանը
կոչ անել գթասրտություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդների նկատմամբ,
Պուտինը պատասխանել է.
«Ինչ վերաբերվում է Ռուբեն
Վարդանյանին, ապա նա հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից։ Ինչքան հասկանում եմ, ձերբակալվածներին
անգամ Երևանում էլ չեն ցանկանում տեսնել։ Ես խոսել եմ նախագահ Ալիևի հետ, կարծում եմ,
որ նրանք մարդասիրական քայլ կանեն, հատկապես, երբ տարածքային խնդիր այլևս չկա»։