Ռուս պաշտոնյաների՝ Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները, զրոյացնում է Ռուսաստանին՝ որպես խաղաղարարի․ Զատուլին
Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ձերբակալությունը,
որն իրականացվել է փաստացի ռուս խաղաղապահ զորախմբի աչքի առջև, իմ կարծիքով, շատ լուրջ
նախատինք է ոչ միայն ՀՀ դավաճան իշխանություններին, այլ նաև այն գործառույթին, որը
մենք ստանձնել ենք․ «Խոսում է Մոսկվան»
ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի
հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Խոսելով Ադրբեջանի
կողմից Արցախի նախկին առաջնորդների ձերբակալության մասին Զատուլինը ասել է, որ Ադրբեջանը
այս ձերբակալություններով չափն անցավ։
«Ռուս պաշտոնյաներ
այնքան հեռուն են գնացել, որ հրապարակայնորեն հայտարարել են, թե ոչ ոք մեղավոր չէ Արցախից
հայերի հեռանալու մեջ և իրականում սա չմտածված հայտարարություն է, որը զրոյացնում է
Ռուսաստանին՝ որպես խաղաղարարի»,-ասել է Զատուլինը՝ նշելով, այն, որ բոլոր հայերը լքել
են Ղարաբաղը, նշանակում է, որ այս պահի դրությամբ նրանք արդեն դադարել էին հավատալ,
որ մեր խաղաղապահ զորախումբն ի վիճակի է պաշտպանել իրենց։