Թուրքիայում ահաբեկչության հետևանքով 4 զոհ և 14 վիրավոր կա
Անկարայում Tusaş ավիացիոն ընկերության շենքի մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 4 մարդ է զոհվել։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտյերեշի հետ հեռախոսազրույցի ժամանակ, գրում է Milliyet-ը։
Նշվում է, որ վիրավորների թիվը 14-ն է։
Ընկերության անձնակազմը անվտանգության նկատառումներից ելնելով ուղարկվել է ապաստարաններ։