29 Նոյ
2024
-2.8° c ԵՐԵՎԱՆ
-3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
BRICS-ի երկրների ղեկավարներն աջակցել են Բաքվում COP29-ի անցկացմանը

BRICS-ի երկրների ղեկավարներն աջակցել են Բաքվում COP29-ի անցկացմանը

BRICS-ի գագաթնաժողովի մասնակիցները բովանդակալից արդյունքներ են ակնկալում Բաքվում կայանալիք COP29 համաժողովից․ BMG-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Կազանի հռչակագրում, որն ընդունվել է հոկտեմբերի 23-ին մասնակից երկրների գագաթնաժողովի արդյունքներով։

«Մենք մեր հանձնառությունն ենք հայտնում Ադրբեջանում COP29 – ի հաջող անցկացմանը և ակնկալում ենք բովանդակալից արդյունքներ զարգացող երկրների համար կլիմայական ֆինանսավորման ոլորտում ՝ որպես հետևանքների մեղմացման, հարմարվողականության, կորուստների և վնասների փոխհատուցման ոլորտում ընթացիկ և ապագա Ազգային մակարդակով որոշվող գործողությունների և նպատակների իրականացման առանցքային գործիք», – ասվում է հռչակագրում: