Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որով ԵՄ-ին կոչ է անում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանել
Եվրախորհրդարանի անդամները բանաձև են ընդունել, որով կոչ են անում
ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ կապված Արցախի դեմ հարձակման հետ, ինչպես
նաև կոչ է անում նվազեցնել ադրբեջանական գազի ներկրումից կախվածությունը։
Բանաձևը, սակայն, իրավական ուժ չունի։
Բանաձևին կողմ է քվեարկել 491, դեմ՝ 9, ձեռնպահ
է մնացել 36 պատգամավոր։
«Արտաքին քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցչին
կոչ ենք անում դադարեցնել բանակցությունները Ադրբեջանի հետ գործընկերության համաձայնագրի
թարմացման շուրջ, քանի դեռ Ադրբեջանը անկեղծ պատրաստակամություն չի ցուցաբերել հարգելու
Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»,-ասված է բանաձևում:
Պատգամավորները ընդգծել են Ադրբեջանից գազի կախվածությունը նվազեցնելու
անհրաժեշտությունն, իսկ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վատթարացման դեպքում՝
ամբողջությամբ դադարեցնել նավթի և գազի ներմուծումը։