
ԵՄ-ն ավելի քան 25 միլիոն եվրո օգնություն կհատկացնի Հայաստանին. ֆոն դեր Լեյեն
Արցախում ադրբեջանական ագրեսիայից հետո Եվրամիությունը ավելի քան
25 միլիոն եվրո օգնություն կհատկացնի Հայաստանին․ տեղեկացրել է Եվրահանձնաժողովի
ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
«Մենք հատկացրել ենք 5,2 միլիոն եվրո, ես այսօր Հայաստանի վարչապետին
կասեմ, որ ուրախ ենք այս գումարը կրկնապատկել՝ հասցնելով 10,2 միլիոն եվրոյի, և ևս
15 միլիոն եվրո օգնություն կհատկացնենք Հայաստանի բյուջեին», – ասել է նա:
Այսօր Գրանադայում նախատեսված է ԵՀ ղեկավարի
և Փաշինյանի հանդիպումը։