23 Դեկ
2024
5.8° c ԵՐԵՎԱՆ
10.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի  իշխանությունները այժմ պետք է ապահովեն, որ  ԼՂ հայերի տրավման և կորուստը չվերածեն երկարաժամկետ անարդարության․ Human Rights Watch

Ադրբեջանի իշխանությունները այժմ պետք է ապահովեն, որ ԼՂ հայերի տրավման և կորուստը չվերածեն երկարաժամկետ անարդարության․ Human Rights Watch

Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում ներգրավված երկրների
կառավարությունները պետք է Ադրբեջանի նախագահից ստանան Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի
վերադարձի իրավունքը հարգելու, պաշտպանելու և իրականացնելու կոնկրետ հանձնառություններ.
հայտարարել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը և նկատել, որ ավելի քան 100,000 էթնիկ
հայ՝ ԼՂ գրեթե ողջ բնակչությունը, վերջին օրերին փախել է:

Իրավապաշտպան կազմակերպությունը ընդգծել
է, որ
Ադրբեջանի գործընկերները պետք է պնդեն միջազգային դիտորդական առաքելություն՝
հրապարակայնորեն զեկուցելու Լեռնային Ղարաբաղում մնացած էթնիկ հայերի պայմանների մասին
և բացահայտեն մարդու իրավունքների խախտումները, հատկապես այն խախտումները, որոնք կխաթարեն
էթնիկ հայերի իրենց տները վերադառնալու իրավունքը: 

«Գործընկեր
կառավարությունները պետք է  կոչ անեն Ադրբեջանի իշխանություններին  և ուղերձ հղեն երկրի ղեկավարությանը ձեռնարկել էական քայլեր՝
հեշտացնելու վերադարձի իրավունքը՝ կա՛մ կարճատև, կա՛մ երկարաժամկետ այցերի համար: Նրանք պետք է խոստանան,

որ երբ խոսքը վերաբերում է վերադարձի իրավունքին, նրանք չեն ընդունի դատարկ հռետորաբանությունը
և կիսատ-պռատ քայլերը»,– ասել է
Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի տնօրեն Հյու Ուիլյամսոնը:

Human
Rights Watcհ-ը շեշտել է, որ նրանք  ովքեր նախընտրում են ընդմիշտ
չվերադառնալ, պետք է փոխհատուցում ստանան իրենց ունեցվածքի համար և պետք է կարողանան
հավաքել իրենցից հետո թողած ցանկացած իր, ինչպես նաև մուտք գործել ցանկացած բանկային
հաշիվ, օրինակ՝ կենսաթոշակները ստանալու համար:

«Վերադարձողների համար Ադրբեջանը պետք է ապահովի հայալեզու կրթության
հասանելիությունը և կոնկրետ երաշխիքներ տա՝ պաշտպանելով մարդկանց քաղաքացիական, քաղաքական,
կրոնական և մշակութային իրավունքներն առանց խտրականության իրականացման։ Վերջին մի քանի շաբաթները սարսափելի ժամանակաշրջան
էին Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության համար: Ադրբեջանի գործընկերներն այժմ
պետք է ապահովեն, որ Ադրբեջանի իշխանությունները այս տրավման և կորուստը չվերածեն երկարաժամկետ
անարդարության», – ասել է Ուիլյամսոնը։