ԵՄ-ում մերժել են BRICS-ի գագաթնաժողովի հռչակագրում տեղ գտած ԵՄ պատժամիջոցների առնչությամբ պահանջները
Բրյուսելում ի գիտություն են ընդունել Կազանում BRICS-ի գագաթնաժողովի հռչակագիրը, սակայն մերժել են ԵՄ-ի կողմից ընդունված պատժամիջոցների առնչությամբ պահանջները: Այս մասին հաղորդում է Интерфакс գործակալությունը՝ հղում տալով ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Պետեր Ստանոյին:
«Մենք՝ որպես Եվրոպական միություն, չենք կարծում, որ BRICS-ի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված Կազանի հռչակագրի՝ պատժամիջոցներին վերաբերող ձևակերպման հասցեատերն ենք։ ԵՄ պատժամիջոցներն օրինական որոշումներ են, որոնք պարտադիր են ԵՄ քաղաքացիների և կազմակերպությունների համար՝ հիմնված Եվրոպական միության իրավունքի վրա», – Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Ստանոն։